ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Մենք» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց 144 հոգանոց ցուցակ

«Մենք» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց 144 հոգանոց ցուցակ
15.11.2018 | 13:08

«Մենք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը բաղկացած է 144 հոգուց, դաշինքի փաստաթղթերը ԿԸՀ հանձնելուց հետո լրագրողներին ասաց ցուցակի երրորդ համար «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Անժելա Խաչատրյանը: Նա ընդգծեց, որ դաշինքը մրցունակ ցուցակ է ներկայացրել, որը բաղկացած է «Ազատ դեմոկրատներ», «Հանրապետություն» կուսակցություններից, հասարակական սեկտորի և ՀՀ տարբեր ոլորտներում իրենց պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած անձանցով, ցուցակում ընդգրկված է «Հայոց Հայրենի» կուսակցության նախագահը: Ցուցակի առաջին տասնյակը հետևյալն է՝
Սարգսյան Արամ, Քոքոբելյան Խաչատուր, Խաչատրյան Անժելա, Զեյնալյան Արտակ, Նազարյան Բորիս, Այվազյան Մասիս, Ադամյան Անահիտ, Մինասյան Սոնա, Կետիկյան Արա, Առաքելյան Արմեն, Ղազարյան Մանվել:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ