ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանը՝ Բաբլոյանին

Փաշինյանը՝ Բաբլոյանին
15.11.2018 | 13:10

6-րդ գումարման ԱԺ վերջին հարց-պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանի խնդրանքով մեկնաբանեց, թե ում նկատի ուներ իր գրած հեքիաթում՝ անվանելով «չար տնակ»: ««Չար տնակ» ասելով՝ նկատի եմ ունեցել Ազգային ժողովը, ԱԺ խմբակցության ղեկավարի աշխատասենյակը կերել է իմ հիշողությունը, ուտում է իմ արժեքները, ինձ շեղում է իմ քաղաքական առաքելությունից, և ես ուրախ եմ, որ մենք կարողացանք այդ տնակի-ճիրաններից դուրս պրծնել և վերադառնալ այն առաքելությանը, որով ես կոնկրետ սկսել եմ իմ քաղաքական գործունեությունը», - ասաց Փաշինյանը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը արձագանքեց՝ նշելով, որ երբեք չի պատկերացրել, որ այդ խոսքերը ԱԺ-ին են վերաբերում: «Անդրադառնալով այս ժամանակահատվածին՝ Դուք կարծում եք, որ ԱԺ-ն կարողացավ գնահատել, դասեր քաղել և բարեփոխումներ իրականացնել, ու կարծո՞ւմ եք, որ 6-րդ գումարման ԱԺ-ն ինչ-որ նշանակություն ունեցավ երկրի համար», - հարցրեց Բաբլոյանը: Փաշինյանը նկատեց, որ իր համար 6-րդ գումարման ԱԺ-ն պատմական է ու ինքն առաջին անգամ հենց 6-րդ գումարման ԱԺ նիստերից մեկի ժամանակ է ամբիոնից հայտարարել, որ եթե 2018-ի ապրիլ-մայիսին ժողովուրդն իր կամքը որոշի արտահայտել, իրենք կլինեն երաշխավորը այդ կամքը իրականություն դարձնելու համար:

«Այն փոփոխությունների խաղաղ, թավշյա բնույթը բոլորովին էլ դրանցում ներգրավված մի կողմի վաստակը չէ: Այո, մենք կարողացանք պրոցեսները տեղափոխել ԱԺ և այստեղ պրոցեսներին տալ լուծում: Այս ամենի վերաբերյալ իմ գնահատանքը արտահայտել եմ 6-րդ գումարման պատգամավորների և նախագահության վերաբերյալ: Կարծում եմ՝ սա մի առաքելություն է, որը պատմության մեջ դեռ կգնահատվի»: Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին իր գործունեության ու լարված պահերին կառուցողական դերակատարում ունենալու համար. «Լարված պահերին Դուք բավական կառուցողական և հավասարակշռված դերակատարում եք ունեցել, և ես այդ պահվածքը շատ բարձր եմ գնահատում, և այս ԱԺ-ում, այո, կառավարման ու տնտեսվարման ձևի մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք տեսել եմ որպես ԱԺ պատգամավոր», - եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը:

Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ