ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Իմ քայլը» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակը

«Իմ քայլը» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակը
15.11.2018 | 13:11

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները նախընտրական ցուցակը ներկայացրին ԿԸՀ: «Որպես հեղափոխական թիմ՝ մենք կմասնակցենք ընտրություններին «Իմ քայլը» դաշինք ֆորմատով», - ԿԸՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դաշինքի մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը։

Նա նշեց, որ դաշինքում ընդգրկված է 183 անձ։ «Ցուցակում ընդգրկված է մեր ամբողջ քաղաքական թիմը, ովքեր զբաղվել են կուսակցական գործունեությամբ, կառավարության անդամները և Ազգային ժողովի անդամները», - ասաց Վահան Կոստանյանը։ Նա նշեց, թե ցուցակը համարում են հեղափոխական՝ իր ողջ տրամաբանության մեջ:

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ