ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալեն Սիմոնյան. Երբ իմացա, որ Արմեն Աշոտյանը ու ես նույն ընտրատարածքում ենք առաջադրվել, ահավոր ուրախացա

Ալեն Սիմոնյան. Երբ իմացա, որ Արմեն Աշոտյանը ու ես նույն ընտրատարածքում ենք առաջադրվել, ահավոր ուրախացա
15.11.2018 | 13:12

Ցուցակն այնպիսին չի լինի, որ դուք հիասթափվեք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքից ելնելով՝ ոչ մի որոշում չի կայացվել», - ասաց Սիմոնյանը՝ նկատելով, որ ցուցակում 170-ից ավելի մարդ է ընդգրկված:
Հարցին, թե «Իմ քայլի» ցուցակում կլինեն ՀՀԿ պատգամավորներ, Սիմոնյանն արձագանքեց. «Անպայման լինելու են… ո՞նց եք դա պատկերացնում, էդ ի՞նչ հարց է»: Դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ արդեն իսկ ավելի վաղ հայտարարել են, որ ցանկություն ունեն «Իմ քայլի» ցուցակով գնալ ընտրությունների, Սիմոնյանն ասաց. «Իսկ ձեր խմբագրությունում կաշառակեր լրագրողներ լինելու են: Չէ՞ չէ, մեր կուսակցությունն էլ ի սկզբանե դրա դեմ պայքար է եղել: Խնդրում եմ սադրիչ հարցեր մի տվեք»: Նա նշեց, որ ցուցակում ընդգրվել են նաև անձինք, ովքեր դիմել են իրենց:


«Այդ մարդկանց հետ անցկացրել ենք հարցազրույցներ, օրեր շարունակ քննարկել ենք, հանդպել ենք, ունեցել ենք չափանիշներ: Այդ չափանիշներով գնահատել ենք ու ըստ դրանց հետագայում կազմել ենք ցուցակը», - ասաց նա: Սիմոնյանը հերքեց լուրերը, որ ցուցակի կազմման ժամանակ ներկուսակցական դժգոհություններ են եղել: Խոսելով իր առաջադրման մասին՝ Սիմոնյանն ասաց, որ առաջադրվել է թիվ 4-րդ ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանն ու Դավիթ Շահնազարյանն են առաջադրված: «Երբ իմացա, որ Արմեն Աշոտյանը նույն ընտրատարածքում է առաջադրվել, ահավոր ուրախացա», - անկեղծացավ Սիմոնյանը:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ