Եվրոպական միությունը կոչ է արել ԱՄՆ-ին գնահատել «Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին» համաձայնագրից դուրս գալու հնարավոր հետևանքները: Եվրախորհրդարանում կայացած լսումների ժամանակ Ավստրիայի ներկայացուցիչը ընդգծել է, որ ԱՄՆ-ը ու Ռուսաստանը պետք է շարունակեն կառուցողական երկխոսությունը համաձայնագրի պահպանման ուղղությամբ և «ապահովեն լիարժեք իրականացումը, ինչը կարևոր է եվրոպական և համաշխարհային անվտանգության առումով»: «Այդ պատճառով է, որ մենք դիմել ենք ԱՄՆ-ին, որպեսզի գնահատական տա, թե ինչ հնարավոր ազդեցություն կունենա համաձայնագրից դուրս գալն իր և բոլորիս անվտանգության վրա», - նշել է ԵՄ նեկայացուցիչը: Նա ասել է, որ ԵՄ-ն կոչ է անում Ռուսաստանին «արձագանքել համաձայնագրի կատարման առնչությամբ Եմ մտահոգություններին»: «Աշխարհը նոր սպառազինությունների մրցավազքի կարիք չունի», - հայտարարել է նա: