ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սինգապուրում Պուտինին ստիպել են մետաղորսիչով անցնել

Սինգապուրում Պուտինին ստիպել են մետաղորսիչով անցնել
15.11.2018 | 13:18

Սինգապուրի առևտրա-ցուցահանդեսային Suntec կենտրոնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել են մետաղորսիչ սարքով անցնել: Նա մասնակցել է Ռուսաստան- АСЕАН գագաթնաժողովին: Պուտինը ցանկացել է «սովորականի նման» անցնել, սակայն նրան խնդրել են անցնել մետաղորսիչով: Դա բացառիկ դեպք է` պաշտոնական միջոցառումների ժամանակ երկրների ղեկավարների և նախարարների համար սովորաբար առանձին մուտք են բացում՝ առանց զննման: Երբ Պուտինն անցել է շրջանակով, մետաղորսիչը «աղմկել է»:

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ