ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ Սենատում դեմոկրատներն ու հանրապետականները վերընտրել են առաջնորդներին

ԱՄՆ Սենատում դեմոկրատներն ու հանրապետականները վերընտրել են առաջնորդներին
15.11.2018 | 13:20

ԱՄՆ սենատում դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների առաջնորդները պահպանել են իրենց դիրքերը, հաղորդում է Associated Press-ը:
Մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության առաջնորդ կրկին ընտրվել է ԱՄՆ Կենտուկի նահանգից սենատոր Միտչ Մաքքոնելը: Նա հանրապետականների առաջնորդն է 2007-ից: Նյու Յորքի նահանգի սենատոր Չակ Շումերը, որը փոքրամասնություն կազմող դեմոկրատների առաջնորդն է 2017-ից՝ նույնպես վերընտրվել է:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ