«Իմ քայլը» դաշինքը նախընտրական քարոզարշավը կիրականացնի «Նիկոլ վարչապետ» կարգախոսով` ասել է պատգամավորի թեկնածու Հրաչյա Հակոբյանը:
Հետհեղափոխական դաշինքի թեկնածուների ցուցակը սոցիալական ցանցերում միանշանակ չընդունվեց: Եղան քննադատություններ, թե հեղափոխական չէ: Հրաչյա Հակոբյանն ասում է՝ անսպասելի չէին քննադատությունները, կարևորը՝ ցուցակը քաղաքական է: «Կարծում եմ՝ ինչ ցուցակ էլ հրապարակվեր, միանշանակ չէր ընդունվելու հանրության կողմից, միանշանակ կքննադատվեր սոցիալական ցանցերում», - ասաց Հակոբյանը: