Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արարատ Միրզոյանը գիտի՞, որ…

Արարատ Միրզոյանը գիտի՞, որ…
16.11.2018 | 02:06

Նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ, ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի մասին զրուցելիս, որպես արդարացում, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը սրտնեղեց, ասելով, որ մարդիկ վերցնում են առանձին մի հարց, և շեշտում, թե դա չի հաջողվել: Միրզոյանն ասաց, որ դատելու համար հարկավոր է առնվազն տասը կետերով նայել ցուցանիշներին, նոր միայն եզրահանգումներ անել: Ավելին, մարդը հայտարարում է, թե ՀԱՊԿ-ի գործոնն ընդհանրապես կապ չունի Հայաստանի անվտանգության հետ (ակամա հիշեցի «Հարսնացու հյուսիսից» ֆիլմի հերոս Սերոբի` Երվանդին ասած խոսքերը. «Տո ալամեզոն, դու սեղան նստո՜ղ ես, կենաց ասո՜ղ ես»):


Արարատ Միրզոյանին արժե հիշեցնել, որ մենք պատերազմական վիճակում գտնվող երկրի քաղաքացիներ ենք, և ամենևին կապ չունի՝ հպա՞րտ, թե՞ չէ, վտանգն սպառնում է բոլորին՝ և՛ հպարտներին, և ո՛չ հպարտներին: Եվ հիմա, երբ երկրում ներքաղաքական իրավիճակը լարված է, կորցնել ՀԱՊԿ-ի քարտուղարի աթոռը, նշանակում է կորցնել քաղաքական լուրջ ամբիոն, որից հնչող հայտարարությունները կարող էին շահավետ լինել Հայաստանի համար: Ավելին, եթե հիշենք, թե հանուն ինչի է եղել այդ կորուստը, Արարատ Միրզոյանին ու իրեն քաղաքականապես տնկող-ջրողներին մնում է գլուխները կախել: Քանի որ Խաչատուրովը Հայաստան է կանչվել ոչ այնքան հարցաքննվելու, որքան վրեժխնդրության նպատակով, ոչ այնքան Մարտի 1-ի բացահայտումը մեկ քայլով առաջ տանելու, որքան դուխով կառավարություն երևալու նպատակով: Ծափահարություննե՞ր, ինչի՞ համար: Նրա համար, որ Հայաստանի Հանրապետությունը, ձերբակալելով ՀԱՊԿ-ի քարտուղարին, խնդիրնե՞ր ստեղծեց անդամ պետությունների հետ, թե՞ նրա, որ քարտուղարի պաշտոնը, որը մինչև 2020 թ. մայիսը հայկական կողմինն էր լինելու, կորսվեց: Բայց սա ամենը չէ: Հիմա այդ պաշտոնի նոր թեկնածուների մեջ ֆավորիտը Բելառուսի պատվիրակ Ստանիսլավ Ջասն է: Այն Բելառուսի, որի նախագահը հայտարարում է, թե Ադրբեջանի ասածներն իրենց համար սրբություն պես մի բան են: Ի դեպ, Ստանիսլավ Ջասը, այսպես ասած, շոկոլադե հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ: Հենց նրա միջնորդությամբ է կնքվել ադրբեջանա-բելառուսական ռազմական գործարքը, որի շրջանակներում Ադրբեջանն այս տարի ձեռք է բերել «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգը: Այս ամենը այս լարված ներքաղաքական իրավիճակում պե՞տք էր մեզ, արժե՞ր սեփական ամբիցիաներից ելնելով նման բան անել՝ թող Միրզոյանը խորհի:
Իսկ անդրադառնալով նրան, թե ամեն ինչ պետք է համակողմանիորեն դիտել, Արարատ Միրզոյանը վստա՞հ է, որ կդիմանա համակողմանի ճնշմանը:


Ասենք, առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը գիտի՞, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 199500 տոննա հաց, նախորդ տարվա 204400 տոննայի փոխարեն: Ինչու՞ է այսպես, կարծեմ պնդում էին, որ ներգաղթ է, չէ՞, թե՞ ներգաղթողները հաց չեն օգտագործում, հնաբնակներն էլ, թավշյա հեղափոխությունն ընդունելով որպես հոգևոր սնունդ, հրաժարվել են հացից: Ի դեպ, հացի սպառումը կտրուկ նվազել է վերջին եռամսյակում:
Հաջորդիվ՝ Արարատ Միրզոյանը գիտի՞, որ բոլորովին վերջերս, իրենց կառավարության թեթև ձեռքով, կասկածի տակ է դրվել հայ-իրանական հարաբերությունների ու անցակետի լինել-չլինելու հարցը, իսկ հայ-իրանական սահմանի փակումն ինքնասպանություն կլինի Հայաստանի համար:


Կամ պարոն պաշտոնակատարը գիտի՞, որ հանցագործություններն ու ավտոպատահարները շատացել են, դարձյալ` առավելապես վերջին եռամսյակում:
Բավակա՞ ն է, թե՞ էլի թվարկեմ: Նշե՞մ, որ մեր մշակութային կյանքը քնած է, որովհետև մշակույթի նախարարը, «սելֆի» անելուց բացի, ուրիշ բան չգիտի: Տնտեսությունն էլ բարոյապես ու ֆիզիկապես «չի ցանկանում» հետ մնալ մշակույթից: Արարատ Միրզոյանը գիտի՞ այս ամենը: Եթե չգիտի, թող գնա ու սովորի, հասկանա, որ տասը չէ, հարյուր տասը կետի էլ նայենք, միևնույնն է, մորուք պահելով ու «հու-հու» վանկարկելով չեն ղեկավարում:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2032

Մեկնաբանություններ