Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ` Սպիտակի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը: Լոռու մարզում ձյուն է գալիս: Գորիսում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Նոյեմբերի 16-17-ը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում նոյեմբերի 16-17-ը սպասվում է կարճատև անձրև, նոյեմբերի 18-20-ը՝ առանց տեղումների եղանակ: