ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Ծառուկյան» դաշինք խմբակցության 8 պատգամավոր չի ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում

«Ծառուկյան» դաշինք խմբակցության 8 պատգամավոր չի ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում
16.11.2018 | 16:50

«Ժամանակը» գրում է. ««Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության 8 պատգամավոր չի ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում` 2017-ի ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Մարինա Մարգարյանը, ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Կարապետյանը, ռուսական փոքրամասնության ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանը և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: Նա մինչև վերջին պահը պատրաստվում էր առաջադրել, սակայն հրաժարվել է` հաշվելով, որ ԲՀԿ-ն շանս չունի հաղթահարելու 5-տոկոսանոց արգելքը»:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ