ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սամվել Մայրապետյանի հարցով ՄԻՊ-ը գրավոր պարզաբանումներ է պահանջել իրավապահ մարմիններից

Սամվել Մայրապետյանի հարցով ՄԻՊ-ը գրավոր պարզաբանումներ է պահանջել իրավապահ մարմիններից
16.11.2018 | 16:52

Մեկ շաբաթ առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է գործարար, բարերար, «Հայկական Երկրորդ» հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանին։ «Առանձնազրույց եմ ունեցել Սամվել Մայրապետյանի հետ, առանձնազրույցի արդյունքներով մեր կողմից գրավոր պարզաբանումներ եմ պահանջվել իրավապահ մարմիններից այն հարցադրումների առնչությամբ, որ բարձրացվում է», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։


Նա նշեց, որ առաջադրված հարցերը վերաբերում են կալանքի հիմքերին, առողջական վիճակին։ «Բարձրացրել ենք հարց, որը վերաբերում էր Հ2-ի գործունեությանը, որովհետև, ըստ ինձ ներկայացված բողոքի, Սամվել Մայրապետյանի գույքի վրա դրված կալանքը ուղղակիորեն ազդում է նաև լրատվամիջոցի գործունեության վրա», - ասաց նա։ Բարձրացվել է նաև տեսակցությունների արգելանքի հարցը։

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ