ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մեքսիկայի նախագահը հույս ունի նորմալ կյանք վարել

Մեքսիկայի նախագահը հույս ունի նորմալ կյանք վարել
16.11.2018 | 16:56

Մեքսիկայի դեռևս գործող նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է, որ հույս ունի նորմալ կյանք սկսել պաշտոնից հեռանալուց հետոխ «Այո, դա այդպես է, նախագահությունից հետո կյանք կա: Նույնիսկ կարելի է ասել, որ հենց այդ ժամանակ էլ սկսվում է», - ասել է Նյետոն: Որպես իր պաշտոնավարման ընթացքում գրանցած կարևոր ձեռքբերում նա նշել է շուրջ 200 մլրդ դոլարի հասնող ուղիղ արտասահմանյան ներդրումները երկրում, 360 մլրդ դոլարի ներքին մասնավոր ներդրումներն ու ավելի քան 4 մլն աշխատատեղերի ստեղծումը:
Նյետոյի նախագահական լիազորություններն ավարտվում են դեկտեմբերի 1-ին: Դրանից հետո երկրի ղեկավարի պաշտոնը կստանձնի ընտրություններում հաղթանակ տարած Անդրես Մանուել Լոպես Օբրադորը: Մեքսիկայի նախագահը որոշել է նաև ամուսնալուծվել:

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ