ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իլհամ Ալիևը կմեկնի Մինսկ

Իլհամ Ալիևը կմեկնի Մինսկ
17.11.2018 | 06:23

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 19-ին պաշտոնական այցով կմեկնի Բելառուս, որտեղ նախատեսված են բանակցություններ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

«Երկու պետությունների ղեկավարները մանրամասնորեն կքննարկեն Բելառուսի և Ադրբեջանի համագործակցությանը և միջազգային հրատապ թեմաներին առնչվող հարցեր, հիմնական շեշտը դրվելու է փոխադարձ առևտրի և տնտեսական համատեղ նախագծերի զարգացմանը»,- հաղորդել է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը:

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ