ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գիշերային սթրիփ բարի մենեջերը՝ ՔՊ պատգամավորի թեկնածու

Գիշերային սթրիփ բարի մենեջերը՝ ՔՊ պատգամավորի թեկնածու
17.11.2018 | 12:54

«Ժամանակը» գրում է. ««Իմ քայլը» դաշինքի կողմից Արագածոտնի մարզը ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Սերգեյ Մովսիսյանը հայտնի է որպես Աշտարակ քաղաքում գործող գիշերային ակումբի` սթրիփ բարի մենեջեր: Ժամանակին Մովսիսյանը ընտրություններին մասնակցում էր տասովշիկի կարգավիճակով՝ ձայներ ապահովելով ԲՀԿ-ի համար: Թե ինչը դուր չի գալիս իր ներկա աշխատանքում Մովսիսյանին, որ նա որոշել է այն փոխել պատգամավորի աշխատանքով, դժվար է հասկանալ»:

Դիտվել է՝ 1601

Մեկնաբանություններ