ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արգենտինայի իշխանությունը չի կարող «Սան Խուան» սուզանավը ծովի հատակից դուրս բերել

Արգենտինայի իշխանությունը չի կարող «Սան Խուան» սուզանավը ծովի հատակից դուրս բերել
19.11.2018 | 12:03

Արգենտինայի իշխանությունները հայտարարել են, որ չեն կարող ծովի հատակից դուրս բերել «Սան Խուան» սուզանավը: «Մենք չունենք համապատասխան տեխնիկա, և այս պահին դա շատ դժվար հարց է մեզ համար», - ասել է ՊՆ նախարար Օսկար Ագուադը: Նա ակնկալում է «Ocean Infinity» ընկերության աջակցությունը, որ հայտնաբերել է մեկ տարի առաջ անհետացած սուզանավի բեկորները: Արգենտինայի ՊՆ նախարարը տեղեկացրել է, որ սուզանավի բոլոր տվյալները կփոխանցվեն գործը քննող դատավորին, և եթե լինեն մեղավորներ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ