Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կարծիքով՝ իրեն կհաջողվի Brexit-ի շուրջ Բրյուսելի համաձայնությունը ստանալ ԵՄ գագաթաժողովում` հաղորդում է Reuters-ը: Նա ասել է, որ ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների նոյեմբերի 25-ի գագաթաժողովից առաջ Բրիտանիայի կառավարությանը «բանակցությունների լարված շաբաթ» է սպասվում:
«Այդ ընթացքում ես ակնկալում եմ, որ մենք լիովին և վերջնական՝ բոլոր մանրամասներով, կներկայացնենք մեր շրջանակային համաձայնագիրը, որը կամրապնդի մեր հետագա հարաբերությունները: Վստահ եմ, որ կհաջողվի գործարքը կնքել Եվրոպական Խորհրդի նիստում, որ հետո ես կարողանամ ուղարկել Համայնքների պալատ»-, նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: