Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է, որ երկրի կառավարությունը չի նախատեսում փոխել հարկերի սահմանված դրույքաչափերը, որ քաղաքացիների դժգոհության մեծ ալիք են առաջացրել: Նրա խոսքով՝ կառավարությունը տեսնում է ֆրանսիացիների «զայրույթն ու տառապանքը», սակայն չի պատրաստվում փոխել հարկերի դրույքաչափերի հաստատված կարգը:
Ֆրանսիայի վարչապետն ընդգծել է, որ երկրում հարկերը կնվազեն միայն նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնավարման ժամկետի ավարտին:
Ֆրանսիայում վառելիքի բարձր գների պատճառով սկսված բողոքի ակցիաներում ավելի քան 400 մարդ է տուժել: