ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վաղը տեղի Նիկոլ Փաշինյանն ասուլիս կտա

Վաղը տեղի Նիկոլ Փաշինյանն ասուլիս կտա
19.11.2018 | 12:09

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վաղը՝ նոյեմբերի 20-ին, ժամը 12:00-ին, կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: Կառավարությունում հավատարմագրված լրագրողների մուտքն ազատ է: Մյուսները կարող են հավատարմագրվել մինչև վաղը ժամը 10:00-ը՝ զանգահարելով վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն»:

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ