ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը և Էրդողանը մասնակցել են «Թուրքական հոսք» գազատարի ստորջրյա հատվածի բացմանը

Պուտինը և Էրդողանը մասնակցել են «Թուրքական հոսք» գազատարի ստորջրյա հատվածի բացմանը
20.11.2018 | 00:56

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում ՌեջեՓ Թայիփ Էրդողանի հետ մասնակցել է «Թուրքական հոսք» գազատարի ստորջրյա հատվածի բացմանը:


«Մենք ակնկալում ենք, որ «Թուրքական հոսքով» գազի առաջին մատակարարումները կիրականացվեն արդեն 2019-ին», - հայտարարել է Թուրքիայի նախագահը: Խողովակաշարի ստորջրյա հատվածի բացման արարողության ավարտին երկու նախագահները ժամանել են Ստամբուլի «Յըլդըզ» պալատ և առանձնազրույց են ունեցել:

Դիտվել է՝ 321

Մեկնաբանություններ