ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևանի ավագանու հեղափոխական անդամների շրջանում «բունտ» է հասունանում

Երևանի ավագանու հեղափոխական անդամների շրջանում «բունտ» է հասունանում
20.11.2018 | 15:26

«Հրապարակը» գրում է. «Երևանի ավագանու հեղափոխական անդամների շրջանում «բունտ» է հասունանում քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ։
Նրանից պահանջել են, որ օր առաջ աշխատանքից ազատի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանին, որ նախկին ՀՀԿ-ական է, Սերժ Սարգսյանի, այժմ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետի եղբոր կինը, սակայն Մարությանը հապաղում է, իսկ վարչության պետը վստահ է, որ մնալու է»:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ