Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Նիկոլ Փաշինյան. Ոմանք ընկալել են, թե ես ու Ադրբեջանի նախագահն իրար հետ չատ ենք անում

Նիկոլ Փաշինյան. Ոմանք ընկալել են, թե ես ու Ադրբեջանի նախագահն իրար հետ չատ ենք անում
21.11.2018 | 00:01

Հայ-ադրբեջանական սահմանին «հարաբերական անդորրը» Դուշանբեում ձեռք բերված պայմավորվածությունների արդյունք է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։


«Օպերատիվ կապն ընդամենը դրա հարակից բաղադրիչներից մեկն է, այդ կապի հետ կապված քննարկումներ եղան, էնպիսի տպավորություն էր, որ ոմանք ընկալել են, թե ես ու Ադրբեջանի նախագահն իրար հետ «չատ ենք անում», առավոտից երեկո խոսում ենք։ Իհարկե, էդպես չէ. ներկայացուցիչների միջոցով, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն է փոխանցվում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։


Անդրադառնալով Արցախի հարցին՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ այդ հարցը երկրի ու ժողովրդի համար առանցքային նշանակություն ունի։
«Ըստ էության, բանակցային պրոցեսի առաջին օրից գործընթացը խորհրդավորության քողով պատելու պատճառով նույնիսկ հիմա ընկալում կա, թե Արցախի բանակցային գործընթացին տիրապետում են սահմանափակ թվով մարդիկ։ Ես այդ մոտեցումը սխալ եմ համարում, կարծում եմ՝ բանակցային գործընթացին պետք է տիրապետի հնարավորինս շատ մարդ, հայ ժողովուրդը Արցախի հարցի վերաբերյալ տեղեկացված է առավել, քան երբևէ, և այս մոտեցումը շարունակվելու է», - ասաց նա։

Դիտվել է՝ 1462

Մեկնաբանություններ