«Ժողովուրդը» գրում է. «Հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում. երբ բարձրանա ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը: Ակցիզային հարկը, դրա հետևանքով ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների գները բարձրացել էին նաև 208-ի հունվարի մեկից: Հիմա նույնը սպասվում է նաև հաջորդ տարի: Սա նախորդ իշխանությունների թողած ժառանգությունն է:
Ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը պայմանավորված է նաև ԵԱՏՄ կարգավորումներով, որ հասարակությունը հնարավորինս քիչ օգտվի վնասակար նյութեր պարունակող արտադրատեսակներից: Հաջորդ տարվա հուլիսի 1-ից կընդլայնվի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը` որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները: ՖՆ-ն նախատեսում է 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը»: