ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Չավուշօղլու. Ռուսական S-400 համակարգերի ձեռքբերումը լուծված հարց է

Չավուշօղլու. Ռուսական S-400 համակարգերի ձեռքբերումը լուծված հարց է
21.11.2018 | 12:54

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը «լուծված հարց է»` հաղորդում է Reuters-ը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո Չավուշօղլուն հստակեցրել է, որ Թուրքիան չի կարող չեղարկել այդ գործարքը, քանի որ սպառազինության կարիք ունի և նախընտրում է գնել դաշնակից երկրներից: ԱՄՆ պետդեպը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 համակարգերի ձեռքբերումը կարող է հանգեցնել պատժամիջոցների կիրառման, Անկարայի և Վաշինգտոնի միջև ռազմական տեխնիկայի վաճառքի ոլորտում «լուրջ հետևանքների»:

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ