ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վտանգավոր երկրներ

Վտանգավոր երկրներ
21.11.2018 | 12:55

Գերմանական Bündnis Entwicklung Hilft հանրակցության մասնագետները կազմել են աշխարհի ամենավտանգավոր երկրների վարկանիշային աղյուսակը, ներառված են վայրերը, որտեղ բնական աղետների հետևանքով մահվան հավանականությունն ավելի բարձր է` հաղորդում է Der Spiegel-ը: Ռուրի համալսարանի պրոֆեսոր Քեթրին Ռադթքեի ղեկավարությամբ գիտնականներն ուսումնասիրել են 171 երկրի բնական աղետների վիճակագրությունը, աղետներին տեղական իշխանությունների պատրաստվածության մակարդակը: Երկիր մոլորակի ամենավտանգավոր վայրերը, որտեղ բնական աղետի դեպքում մահվան հավանականությունը շատ բարձր է, Խաղաղ օվկիանոսում գտնվող Վանուատու և Տոնգա կղզիներն են: Այդտեղ մեծ է երկրաշարժի, ցունամիի և փոթորկի վտանգը: Նման իրավիճակ է նաև Ֆիլիպիններում, որտեղ բարձր է սողանքների և հրաբխային ժայթքումների վտանգը:
Ամենավտանգավոր երկրների ցանկում են Կենտրոնական Ամերիկայի, Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներ: Այս տեսանկյունից ամենաանվտանգ երկրներն են Կատարը, Մալթան և Սաուդյան Արաբիան:

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ