ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այցելել է գեներալ Մանվել Գրիգորյանին

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այցելել է գեներալ Մանվել Գրիգորյանին
21.11.2018 | 14:50

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն օրերս այցելել է կալանավայրում գտնվող Մանվել Գրիգորյանին` նրա ցանկությամբ: Արշակ սրբազանը նշեց, որ մանրամասներ չի կարող ասել զրույցից՝ հավելելով, որ զրուցել են հավատքից և հավատքին առնչվող թեմաներից: Խոսվում է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վերջին շրջանում կտրուկ վատթարացել է, Արշակ սրբազանը նշեց, որ առողջական վիճակի մասին չի կարող ասել, քանի որ բժիշկ չէ, բայց ընդհանուր բարոյահոգեբանական վիճակը նորմալ է գնահատում:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ