ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱԺ-ն ընդունեց ՀՀ նախագահի նստավայրը Բաղրամյան 26 տեղափոխելու օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց ՀՀ նախագահի նստավայրը Բաղրամյան 26 տեղափոխելու օրինագիծը
21.11.2018 | 14:54

Աժ-ն արտահերթ նիստում ընդունեց ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու Բաղրամյան 26 տեղափոխելու հետ կապված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 54 պատգամավոր, ձեռնպահ` 2, դեմ պատգամավոր չկար:

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ