ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անկարան, Բաքուն ու Թբիլիսին խորացնում են ռազմական համագործակցությունը

Անկարան, Բաքուն ու Թբիլիսին խորացնում են ռազմական համագործակցությունը
22.11.2018 | 10:18

Նոյեմբերի 21-ին Բաքում եռակողմ հանդիպմանը Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը ասել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական համագործակցությունը հասել է ռազմավարական մակարդակի:

Նա հայտարարել է, որ Անկարան պաշտպանում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
Բաքվում անցկացված հանդիպմանը, նրանից բացի մասնակցել են Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովն ու Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չիչիբայան: Նա ասել է. «Տարածաշրջանում սպառնալիքներն աճում են, ինչը կարող ենք կանխել միացյալ ջանքերով»:
Ադրբեջանի ՊՆ նախարարը հանդիպումից հետո լրագրողներին ասել է, թե եռակողմ հանդիպմանը քննարկել են տարածաշրջանի հասարակական-քաղաքական իրավիճակը, տարածաշրջանային ռազմավարական ծրագրերի անվտանգությունը ապահովելու, տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը աջակցելու հարցեր: «Հանդիպմանը ևս մեկ անգամ հայտարարվել է սահմանների անձեռնմխելիության և երկրների ինքիշխանության մասին»,- ընդգծել է Հասանովը:


Նրանք հաստատել են 2019-ի գործողությունների պլանը ու հանդիպման արդյունքներն ամփոփող արձանագրություն ստորագրել:

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ