ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանցիների հինգից մեկն աղքատ է

Ռուսաստանցիների հինգից մեկն աղքատ է
22.11.2018 | 10:20

ՌԴ պետական կառավարման ու տնտեսական ազգային ակադեմիայի նոյեմբերի 21-ին հրապարակված զեկույցում նշված է, որ ռուսաստանցիների 22 տոկոսը գտնվում է «աղքատության գոտում», նրանք կարող են գնել միայն գոյատևան համար անհրաժեշտ ապրանքներ: Ռուսաստանի բնակչության 36 տոկոսը դասվել է «սպառողական ռիսկային գոտում»: Այս խմբի մարդիկ ի վիճակի են որակյալ պարեն ու հագուստ գնել, բայց նրանց համար ծայրահեղ դժվար է երկարաժամկետ օգտագործման ապրանքներ ձեռք բերելը: Ֆինանսական վիճակը բարելավելու հեռանկարը նրանց համար աղոտ է: 28 տոկոսը «հարմարավետ գոտում են»՝ այս խմբի մարդիկ ավելի ապահով կյանք են վարում, նրանց գնողականությունը բարձր է: Իսկ ռուսաստանցիների 14 տոկոսը դասվել է «փոփոխությունների հնարավորության» գոտում՝ նրանցից շատերի հարստությունը կարող է աճել:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ