Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում
հանդիպում է ունեցել մարզպետարանում: Նա ընդգծել է, որ կառավարությունը խնդիր է դրել, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունները լինեն «լավագույնը մեր պատմության մեջ»: «Ինչ նկատի ունենք լավագույն ընտրություններ ասելով․ նկատի ունենք, որ քվեարկության պաշտոնական արդյունքները պետք է ճշգրտորեն արտահայտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը», - մանրամասնել է նա: Փաշինյանը կարևորել է ընտրակաշառքի, մարդկանց վրա ճնշում գործադրելու բացառումը և հավելել՝ Հայաստանում կա «ասողների ինստիտուտ», երբ հիմնարկների ղեկավարները իրենց ընկերություններում աշխատող մարդկանց, համայնքի ղեկավարները իրենց գյուղերում ապրող մարդկանց հրավիրում են և փորձում են ինչ-ինչ լծակներով ուղղորդել կոնկրետ քվեարկության: «Այս երևույթը նույնպես պետք է արմատախիլ արվի», - հավելել է նա: