ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀԿ-ն խուսափում է ժողովրդի հետ տետատետից

ՀՀԿ-ն խուսափում է ժողովրդի հետ տետատետից
22.11.2018 | 10:25

ՀՀԿ-ն դեռևս չի հրապարակում իր նախընտրական կարգախոսը: Ըստ Վահրամ Բաղդասարյանի` կարգախոսը լինելու է «ընդդիմադիր ուժին հարիր»: Նա վստահ է, որ ՀՀԿ-ի կատմամբ հանրության շրջանում մեծ հետաքրքրություն կա, բայց որոշել է քարոզարշավը ավելի շատ մամուլի միջոցով անցկացնել` «Հակառակ դեպքում կարող է տարբեր․․․ ինչպես հիմա մոդա է՝ սևեր, սպիտակներ և այլն»: Վահրամ Բաղդասարյանը գտնում է, որ ամեն ինչ կախված է մարտավարությունից և քարոզարշավից. ՙԻհարկե, եթե դա կարելի է քարոզարշավ համարել՝ 10-12 օրը: Նման ընտրությունների համար 12 օրը քարոզարշավ չի կարելի համարել: Պարզապես պետք է ճիշտ մարտավարություն ընտրել, թե ոնց օպտիմալ օգտագործել: Եվ դրա գնահատականն էլ տա հանրությունը»: Խորհրդարանում չհայտնվելու դեպքում ՀՀԿ-ն կլինի. «Արտախորհրդարանական քաղաքական ուժ: Մի անհանգստացեք դրա համար: Մեզ համար գերագույն նպատակ չէ, կենաց և մահու կռիվ չէ: Դա կլինի մեր պետության շահերից: Հանրապետականի մուտքը յոթերորդ գումարման Ազգային ժողով կբխի միայն պետության շահերից: Դրա ականատեսը կլինեք դուք ապագայում»:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ