ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՌԴ-ի և Բելառուսի արտաքին գործերի նախարարությունների կոլեգիայի համատեղ նիստում` հայտարարել է. «Կարծում եմ, որ այնպիսի կազմակերպություն, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, կարող է հարթակ դառնալ ինտեգրացման տարբեր գործընթացների ներդաշնակեցման նախաձեռնությունների քննարկման համար»:
Մոսկվան և Մինսկը, նշել է Լավրովը, եռանդուն աշխատում են ԵԱՏՄ-ի լրակառուցման, արտասահմանյան պետությունների և դրանց ինտեգրացիոն միավորումների հետ նրա կապերի ամրապնդման ուղղութամբ: «Առանձնահատուկ ուշադրություն ենք նվիրում չինական «Մեկ գոտի – մեկ ուղի» ծրագրի հետ ԵԱՏՄ-ի կապակցման հարցերին», - շարունակել է նախարարը: «Այս համատեքստում գործնական բեկում է ստանում նաև ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի և ԱՍԵԱՆ-ի մասնակցությամբ Մեծ Եվրասիական գործընկերության ստեղծման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության իրականացման աշխատանքը, գործընկերություն, որը միանալու համար բաց է Եվրասիական մայր ցամաքի բոլոր մյուս երկրների համար՝ ներառյալ ԵՄ-ի երկրները», - նշել է նա: