ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ-ն սպառնում է Իտալիային պատժամիջոցներով

ԵՄ-ն սպառնում է Իտալիային պատժամիջոցներով
22.11.2018 | 10:28

Եվրամիությունը հայտարարել է, որ Իտալիային կտուգանի՝ բյուջեում փոփոխություններ մտցնելու հրաժարվելու պատժամիջոցների շրջանակում, հայտնում է CNBC- ն: Տուգանքի չափը հայտնի չէ: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ իտալական բյուջեի պլանն ապագայում կտրուկ ազդեցություն կունենա առաջին հերթին Իտալիայի վրա:
«Մենք տեսնում ենք այն ռիսկը, որ այս երկիրը կհայտնվի անկայունության մեջ», - ասել է Դոմբրովսկիսը:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ