ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արփինե Հովհաննիսյանը՝ Լենա Նազարյանին

Արփինե Հովհաննիսյանը՝ Լենա Նազարյանին
22.11.2018 | 10:30

Լենա Նազարյանին ասեք, որ վարչական ռեսուրսի չարաշահումը ոչ թե այն է, ինչ ինքն է մտածում, այլ այն է, թե ինչ է նախատեսված միջազգային չափանիշներով` ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։ «Իսկ այդ չափանիշներով գործող իշխանության համար նախատեսված են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ:


Ժամանակն է դուրս գալ հանրահավաքային տրամաբանությունից և ադապտացվել այն սահմանափակումներին, որոնք առկա են իշխանությունների համար: Ով ինչ կարող է անել կամ չանել, յուրաքանչյուրի գործն է, իսկ դուք արեք այն ինչ կարող եք և քանի դեռ կարող եք, բայց մի մոռացեք սահմանափակումների մասին»,– գրել է Արփինե Հովհաննիսյանը։
Լենա Նազարյանը նշել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմամբ վարչական ռեսուրսի ոչ մի չարաշահում չի եղել:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ

ր դեմ ես