Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը մեղադրել է Դոլմաբահչե պալատի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրելու մեջ:
Նա նշել է, որ հայտնի Դոլմաբահչե պալատը կառուցել է հայ Պալյան ընտանիքի անդամ Կարապետ Պալյանը, սակայն թուրքական իշխանությունները խեղաթյուրում են իրականությունը և հերքում փաստը: «Դպրոցի ավագ դասարանում մեզ տարան Դոլմաբահչե պալատ: Էքսկուրսավարն ասաց, որ պալատը կառուցվել է իտալացի Պալյանների կողմից: Ես հավատացի: Հետո ուսումնասիրեցի և հասկացա, որ դա կառուցվել է հայ Պալյանների կողմից: Ինչո՞ւ եք իրականությունը հերքում և իտալացի ճարտարապետին հայ ճարտարապետից վեր դասում: Պալյանները իրենց հետքերը թողել են Ստամբուլի տարբեր հատվածներում»` ասել է Փայլանը: