ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆրանսիացի մասնագետները կօգնեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգ ներդնել

Ֆրանսիացի մասնագետները կօգնեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգ ներդնել
22.11.2018 | 10:33

Նոյեմբերի 21-ին, Երևանում սկսվել է Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգ ստեղծելու և լիիրավ կիրարկման ու զարգացման թեմայով աշխատաժողովը, որին մասնակցում են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով Հայաստան ժամանած ֆրանսիացի փորձագետները:

Մեր երկրում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծման և կիրարկման հարցում հայ մասնագետներին կօգնեն և իրենց փորձը կփոխանցեն Ֆրանսիայի գյուղատնտեսության և սննդի նախարարության ընկերությունների տնտեսական և բնապահպանական ցուցանիշների բաժնի աշխատակից Վլադիմիր Տարդին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան գյուղատնտեսության գծով խորհրդական Ալեքսանդր Մարտինեզը, Ֆրանսիայի Ծագման և որակի ազգային ինստիտուտի գործադիր տնօրեն, աշխարհագրական նշման մասնագետ Ռեմի Պրուստը, Ֆրանսիայի գյուղատնտեսության և սննդի նախարարության միջազգային կապերի բաժնի ծրարգրերի ղեկավար Անտուա Մենեն և Ֆրանսիայի Էլզաս շրջանում գինի արտադրող Իվ Դիտրիշը, որ մասնագիտացած է աշխարհագրական նշումով գինիների ոլորտում:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ

ր դեմ ես