66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր ընդունեց 2019-ի պետական բյուջեի օրենքի նախագիծը: Նախքան քվեարկությունն Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ թեև ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին, ինքը դեմ կքվեարկի, քանի որ հետընթաց ապահովող բյուջե է։ Աժ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և Արմեն Աշոտյանը նույնպես դեմ քվեարկեցին:
2019-ի նախագծով բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է 151.5 մլրդ դրամ, որից 54 մլն դրամը կֆինանսավորվի ներքին աղբյուրների հաշվին, մնացածը՝ արտաքին: Պետական պարտքի սպասարկմանը 2019-ին կտրամադրվի 357 մլրդ դրամ։