Արգենտինահայ կազմակերպությունները նոյեմբերի 26-ին բողոքի ցույց են նախաձեռնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցելության դեմ:
Էրդողանը Բուենոս Այրես է ժամանելուG20 գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Արգենտինահայերը շեշտում են, որ Էրդողանի վարչակարգը ժխտում է Հայոց ցեղասպանությունը և փակ է պահում Հայաստանի հետ սահմանը՝ կապելով հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Հայտարարությունում նշվում են նաև քրդերի դեմ հետապնդումները: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը անցկացվելիք G20-ի գագաթաժողովից առաջ ծրագրված են բազմաթիվ ակցիաներ: