ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մի քիչ քայլենք, մտնենք կողքի անտառ ու տենց դուրս գանք

Մի քիչ քայլենք, մտնենք կողքի անտառ ու տենց դուրս գանք
22.11.2018 | 22:38

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը կառավարության նիստում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է լրացում կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի» 24-րդ հոդվածում, Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի կանգնեցնելուց հետո տրանսպորտային միջոցի խցիկից կամ սրահից դուրս չգալու, ինչպես նաև ոստիկանության ծառայողի պահանջով տրանսպորտային միջոցի խցիկում նստելու պարտականությունը նախատեսելով վարորդների համար: «Լրացվող պարտականությունը նախատեսվում է ինչպես հասարարական կարգի, այնպես էլ վարորդ-ոստիկան շփման ընթացքում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասնելու նպատակով», - ներկայացրեց Օսիպյանն` ասելով, թե նախագիծը համաձայնեցվել է շահագրգռ մարմինների հետ: «Ճիշտ հասկացա՞նք, որ երբ ՃՈ աշխատակիցը կանգնեցնում է, վարորդը պետք է մնա մեքենայի մեջ նստած», - հետաքրքրվեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այո, պետք է մնա, սակայն եթե իր ցանկությամբ իջնում է, ելնելով ստեղծված իրավիճակից, ոստիկանը կարող է ստիպել, որ վերադառնա սրահ: Չվերադառալու դեպքում վրա է հասնում ոստիկանության աշխատակցի օրինական պահանջը չկատարելը: Ոստիկանը կմոտենա, կներկայացնի խախտումը», - մանրամասնեց Օսիպյանը: «Դե հիմա ի՞նչն է փոխվում, հիմա էլ ա տենց», - նկատեց Փաշինյանը: Օսիպյանն էլ արձագանքեց, որ մինչ այս չի եղել ոստիկանի միջամտության հարցը: Նա ասաց նաև, որ հնարավոր է լինեն դեպքեր, երբ անհրաժեշտություն լինի, որ վարորդը դուրս գա, օրինակ, երբ անհրաժեշտություն լինի բեռնախցիկը բացել և այլն: «Այն անեկդոտը հիշեցի, երբ ասում են, ամեն ինչ նույնն է մնում, արդյունքնում թղթարարությունն է շատանում», - արձագանքեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ համաձայն է՝ ընդունված է պրակտիկայում, երբ վարորդի իջնելը կապվում է կոռուպցիոն գործընթացների հետ:


«Բա՝ մի քիչ քայլենք, մտնենք կողքի անտառ ու տենց դուրս գանք», - կատակեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն առաջարկեց հարցի քննարկումը հանել օրակարգից, նախ սոցիալական գովազդ անել, հասկանալ մարդկանց արձագանքը, ապա ընդունել օրենքը: «Կքննարկեք, ավելի կոնկրետ մեխանիզմ կառաջարկեք», - ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ