ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բինալի Յիլդիրիմ. ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո աշխարհում համատարած քաոս է սկսվել

Բինալի Յիլդիրիմ. ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո աշխարհում համատարած քաոս է սկսվել
22.11.2018 | 22:39

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքներն աշխարհում համատարած քաոսի ու նոր բախումների պատճառ են դարձել: Նա քննադատել է ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները, Ռուսաստանի դեմ կիրառած ճնշումները՝ շեշտելով, որ բացասական են ազդում տարածաշրջանի տնտեսական գործընթացների վրա: Տարածաշրջանում շարունակվող զինված բախումներից ամենից շատ տուժում է հենց Թուրքիան, որն արդեն 8-րդ տարին է, ինչ ստիպված է դիմակայել միգրացիոն լուրջ ճգնաժամին: «Մենք շատ թանկ գին ենք վճարում: 8 տարի է, ինչ մեր սահմանների մոտ իսկական քաոս է տիրում: Չնայած դժվարություններին՝ Թուրքիային հաջողվել է հարևան երկրներից ավելի քան 3 մլն փախստական հյուրընկալել», - ասել է Մեջլիսի նախագահը:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ