ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման առաջարկը, որը հայտնվել էր լրատվամիջոցներում:
«Նախաձեռնությունը հրաշալի է, սակայն պետք է աշխատել դրա վրա, որպեսզի վերածվի պայմանավորվածության», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ: Նա շեշտել է, որ ռուսական կողմը ողջունում է ցանկացած պայմանավորվածություն, որն ուղղված է գլխավոր խնդրի լուծմանը, այն է՝ հակամարտության կարգավորումը: Մոսկվան ողջունում է դեկտեմբերին Միլանում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման գաղափարը: