ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Աշոտյան. Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին

Արմեն Աշոտյան. Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին
22.11.2018 | 22:42

ՀՀԿ-ի կարգախոսն է` «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին»` ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Այս վեց ամիսներին ՀՀԿ-ն չի խորշել մտահոգություններ և ամենասուր քննադատությունը հնչեցնել նոր կառավարության գործունեության հետ կապված։ Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրները, Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները, Արցախի շուրջ ձևավորվող անհասկանալի աշխարհաքաղաքական գործընթացները մեզ մշտապես մտահոգել են, և մենք եղել ենք այն եզակի ու արմատական քաղաքական ուժը, որ այդ մտահոգությունները բարձրաձայնել է՝ ամենասուր քննադատությանը ենթարկելով ոչ միայն կառավարությանն ընդհանրապես, այլ Նիկոլ Փաշինյանին հատկապես, - ասաց Աշոտյանը՝ շարունակելով, - իմի բերելով այդ մտահոգությունները` մենք բյուրեղացրել ենք մեր քաղաքական պլատֆորմը հետևյալ բանաձևի մեջ՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին»՝ եթե մտահոգ ես Հայաստանի անվտանգությամբ, ընտրիր Հանրապետականին, եթե մտահոգ ես Արցախի ապագայով, ընտրիր Հանրապետականին, եթե մտահոգ ես նոր գնաճով, ընտրիր Հանրապետականին»։

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ