ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արամ Սարգսյան, Գագիկ Մինասյան, Ռուզաննա Առաքելյան, Մխիթար Հայրապետյան` թիվ 1 ընտրատարածք

Արամ Սարգսյան, Գագիկ Մինասյան, Ռուզաննա Առաքելյան, Մխիթար Հայրապետյան` թիվ 1 ընտրատարածք
22.11.2018 | 22:44

Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 ուժերի ռեյտինգային ընտրացուցակի թեկնածուներն են.
Քվեաթերթիկում 1-ին համարն ունեցող ՀՀՀԿ-ն ունի 12 թեկնածու, նրանցից հանրությանը առավել հայտնի է ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Այստեղ առաջադրվածներից Արմեն Ալավերդյանը, Վարդուհի Դավթյանը, Քնարիկ Փոստոյանը, Արա Ճորուխյանը չեն աշխատում, իսկ Սամվել Հովհաննիսյանը Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում բանվոր է աշխատում:


Քվեաթերթիկում 2-րդ համար «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում թիվ 1 ընտրական տարածքում առաջադրվել են քաղաքագետ Վլադիմիր Հովհաննիսյանը, Յանա Մանթաշևան, Հովհաննես Կարապետյանը, Տիգրանուհի Գուլյանը և Գոհար Ազատյանը:
Նույն ընտրատեղամասում ՀՅԴ առաջադրել է 11 թեկնածու: Նրանց մեջ են ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական քաղաքական ծրագրի տնօրեն Գեղամ Մանուկյանը:
«Իմ քայլը» դաշինքը թիվ 1 ընտրատեղամասում ունի 13 թեկնածու: Այստեղ են առաջադրվել սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը, վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Մեսրոպ Պապիկյանը, «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Ասլանյանը:


«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ այս տեղամասում առաջադրել է 14 թեկնածու, նրանցից հանրությանը առավելապես հայտնի է Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը թիվ 1 ընտրատեղամասում ունի 7 թեկնածու: Նրանց մեջ հանրության լայն զանգվածներին ծանոթ անձինք չկան:
«Ազգային Առաջընթաց» կուսակցությունն այստեղ ունի 5 թեկնածու՝ Էմիլ Անդրեասյան, Էլզա Գաբրիելյան, Քնարիկ Մարտիրոսյան, Հասմիկ Նամեսնիկյան, Դիմիկ Թաթոսյան: Նրանցից 3-ը աշխատանք չունի:
Թիվ 1 ընտրատեղամասում «Մենք» դաշինքն էլ առաջադրել է 8 թեկնածու: Այստեղ պայքարում է ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:


«Օրինաց երկիր»-ն այս ընտրատեղամասում առաջադրել է 12 թեկնածու: Նրանց թվում է կուսակցության մամուլի խոսնակ Վահե Թորոսյանը:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այս ընտրական տարածքում առաջադրել է 11 թեկնածու: Այնտեղ հանրությանը հայտնիներ չկան: Կենտրոնական ընտրական հաձնաժողովի կայքում նշված է, որ օրինակ, թեկնածուներից Էլեն Դանիելյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ղեկավարի գործավարն է, Արտուր Դավթյանը՝ «Էս Դի Էյ Թրավել» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենը, Ամալյա Սահակյանը՝ «Հասարակության զարգացման և կրթական կենտրոն» ՀԿ–ի նախագահը, Կրթության միջազգային ակադեմիայի դասախոս, ԱՀԱՀԸ-ի երեխաների հովանավորության բաժնի Երևանի պատասխանատուն է:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ թիվ 1 ընտրատարածքում առաջադրել է 13 թեկնածու: Նրանց թվում են ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, Պետական Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ փոխտնօրեն Վահագն Սահակյանը:

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ