ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալեն Սիմոնյան. Նիկոլ Փաշինյանի՝ մարզեր այցերով չի խախտվում որևէ օրենք

Ալեն Սիմոնյան. Նիկոլ Փաշինյանի՝ մարզեր այցերով չի խախտվում որևէ օրենք
22.11.2018 | 22:47

Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ մարզեր այցելություններով ոչ մի օրենք չի խախտվում: Լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման առաջին օրից այցելել է մարզեր: «Օրենքը հստակ ասում է, որ քարոզչությունը կարող է լինել նախորդ ընտրությունների նույնիսկ երկրորդ օրից սկսած, իսկ քարոզչության պաշտոնական օրերը հավասար պայմաններ ապահովելու համար են: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրության երկրորդ օրվանից մինչ պաշտոնական քարոզչության մեկնարկի օրը կարող է զբաղվել քարոզչությամբ: Իսկ ինչ վերաբերում է վարչապետ պաշտոնակատարի այցերի լուսաբանմանը, ասեմ, որ ՔՊ կուսակցությունը չի տիրապետում որևէ հեռուստաալիքի՝ ի տարբերություն ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի , ՀՅԴ-ի: Իսկ Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրում է այն, ինչ կա, ապահովում է ուղիղ եթերներ, որը չի եղել նախկինում: Բոլոր հեռուստաընկերություններն աշխատում են ուղիղ եթերի ռեժիմով: Եվ որևիցե մեկը չի զանգահարում ու ասում՝ ինչ ցուցադրել, գրաքննություն գոյություն չունի»,-շեշտեց նա: Պատգամավորը նշեց նաև, որ նախընտրական պաստառները կարող են հայտնվել նոյեմբերի 24–25-ից սկսած:

«Այն պարագայում, երբ մի ընտրատարածքում կա առնվազն 180 թեկնածու, կազմակերպությունը պարզապես չի կարող հասցնել քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը` նոյեմբերի 26-ի առավոտյան, բոլոր պաստառները փակցնել: Օրենքի մեջ այդ առումով որևէ ցուցում չկա»,- նշեց Սիմոնյանը: Անդրադառնալով նոյեմբերի 24–ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարած երթի անցկացմանը` նա նկատեց, որ դրանից առաջ էլ երթեր արել և անելու են:

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ