«Երեկ ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանին Հայաստանի քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»` ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, որ որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի նախագահի հրամանագրի ստորագրումից հետո:
«ՀՀ օրենսդրությամբ ետին թվով քաղաքացիություն շնորհելու ոչ մի հնարավորություն չկա: Հետեւաբար՝ քաղաքացիությունն ուժի մեջ կմտնի այս տարվանից»,- պարզաբանել է Փաշինյանը: