ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիայի նախագահի խոսնակը Հայաստանին կոչ է արել դադարեցնել «ադրբեջանական հողերի օկուպացիան»

Թուրքիայի նախագահի խոսնակը Հայաստանին կոչ է արել դադարեցնել «ադրբեջանական հողերի օկուպացիան»
22.11.2018 | 22:49

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը Անկարայի համալսարաններից մեկում կազմակերպված Ռուս-թուրքական հասարակական ֆորումի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Հայաստանին կոչ անելով դադարեցնել «ադրբեջանական հողերի օկուպացիան»:


Թուրքական «Աքշամ» պարբերականի փոխանցմամբ, Քալընը նշել է. «Որպես Մինսկի խմբի անդամ, Ռուսաստանը մեծ դեր ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: 1992-ին կազմավորված Մինսկի խումբը, ցավոք, մինչև օրս ակնկալվող արդյունք չի գրանցել, ինչի հետևանքով ղարաբաղյան հարցը շարունակում է մնալ Կովկասի սառած ճգնաժամերից մեկը: Այս հարցում մեր դիրքորոշումը շատ հստակ է: Բազմիցս նախաձեռնությամբ ենք հանդես եկել Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիան դադարեցնելու և կովկասյան տարածաշրջանում խաղաղության մթնոլորտի վերահաստատման ուղղությամբ: Խնդրի շուրջ սերտ համագորակցել ենք ռուս գործընկերների հետ: Սակայն հերթական միջամտության հետևանքով գործընթացը խափանվել է: Ժամանակն է, որ ադրբեջանական հողերը վերադարձվեն Ադրբեջանին, Հայաստանը վերջ տա օկուպացիային: Դրանից ամենաշատը Հայաստանը կշահի: Մենք Հայաստանի նկատմամբ կանխակալ մոտեցում չունենք: Այս հարցի լուծումից ամենից առավել Հայաստանը օգուտ կքաղի և Կովկասում կհաստատվի կայունության ու խաղաղության մթնոլորտ»:

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ

artners">ԳործընկերներՀետադարձ կապ