ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արամ Սարգսյան. Իշխանությունը պետք է համեստ լինի, էս միտինգներն ու երթերը ո՞ւմ աչքն է մտցնում

Արամ Սարգսյան. Իշխանությունը պետք է համեստ լինի, էս միտինգներն ու երթերը ո՞ւմ աչքն է մտցնում
22.11.2018 | 22:52

«Մենք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը դեմ է մինչև նախընտրական քարոզարշավը իշխանության երթեր և միտինգներ անելուն: Թեև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր վաղ սկսած հանրահավաքներն ու սպասվող երթը դիտարկում է աշխատանքային, ինչը օրենքը չի արգելում, բայց Արամ Սարգսյանը համոզված է, որ Փաշինյանն ու իր թիմը իրենց հոգու խորքում գիտակցում են, որ դա նախընտրական քարոզարշավի նպատակով է արվում: «Այս այցելություները, որ արվում են՝ անկախ նրանից, թե ինչպես են ներկայացնում, իրենց հոգու խորքում հասկանում են, որ այդ ամենն անում են ընտրությունների համար: Օրենքով գուցե արգելված չէ, բայց դա չի էականը: Հանրությունը ինչպես է դա ընկալում, այս ընտրությունից հետո մարդիկ ընտրությանը գնահատականներ են տալու: Եվ այդ այցելությունները ինչ-որ առումով այս ընտրությունների բովանդակությունը խամրեցնում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը:


Պատգամավորը կարծում է, որ իշխանությունը պետք է ավելի համեստ դիրքերից հանդես գա և մինչև նախընտրական պայքարը երթեր ու հավաքներ չանի. «Իշխանությունը պիտի ուժեղի դիրքերից ավելի համեստ լինի, ուժեղի դիրքերից լինելով՝ ավելի մեծահոգի լինի, երթերն ու միտինգները չանի, ո՞ւմ աչքն է մտցնում: Կարող է՝ անում է, մենք չենք կարող՝ չենք անում: Հետո՞ ինչ: Չեմ կարծում, որ սա Նիկոլ Փաշինյանի օգտին է: Ես սիրում եմ էս երկիրը և ուզում եմ, որ էս երկրի ղեկավարը ժողովրդի ընկալման մեջ շարունակի մնալ էնպիսին, ինչպիսին հեղափոխոթյունից հետո էր»:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ

class="footer-right"> .