ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինի վարկանիշը 10 տոկոսի անկում է գրանցել

Պուտինի վարկանիշը 10 տոկոսի անկում է գրանցել
22.11.2018 | 22:54

«Լևադա» հետազոտական կենտրոնի հարցման արդյունքների համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշն անկում է արձանագրել: Եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի օրը, հարցվածների 56 տոկոսը Պուտինին կընտրեր նախագահ: Նախորդ հարցման արդյունքներով՝ նրա օգտին կքվեարկեր ռուսաստանցիների 66 տոկոսը: 10 տոկոս անկումը, փորձագետների համոզմամբ, բացատրվում է կենսաթոշակի համակարգի փոփոխություններով, որը շատ մեծ դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում:
Հարցվածների 61 տոկոսը, համոզված է, որ նախագահն է պատասխանատվություն կրում երկրում հիմնախնդիրների համար: Դա ամենաբարձր ցուցանիշն է «Լևադա»-ի հետազոտությունների ամբողջ պատմության ընթացքում:


22 տոկոսը ենթադրում է, որ երկրում ստեղծված վիճակի համար Վլադիմիր Պուտինը «մասամբ է պատասխանատվություն կրում»: 10 տոկոսը համոզված է, որ «նախագահն ամեն ինչ ճիշտ է անում, իսկ մեղավոր են անհոգ և կաշառված չինովնիկները»: Հարցվածների 6 տոկոսի կարծիքով՝ «դժվարությունները բխում են օբյեկտիվ հանգամանքներից»:
Ճիշտ մեկ տարի առաջ Վլադիմիր Պուտինի ամբողջական պատասխանատվության գործոնը նշել է հարցվածների 55, իսկ «մասնակի պատասխանատվությունը»՝ 21 տոկոսը:
Անցած հոկտեմբերին «Լևադա» կենտրոնն անցկացրել է նմանօրինակ հարցում, որի արդյունքների համաձայն՝ ռուսաստանցիների մեկ երրորդը հավանություն չի տվել Պուտինի աշխատանքին: 41 տոկոսը կարծիք է հայտնել, որ «երկիրը Պուտինի ղեկավարության ներքո սխալ ճանապարհով է ընթանում»:
«Լևադա» կենտրոնի վերլուծաբան Դենիս Վոլկովի փոխանցմամբ՝ Կրեմլին չի հաջողվել համոզել ռուսաստանցիներին, թե Պուտինը ոչինչ չգիտեր թոշակների համակարգի փոփոխության մասին և իբր չի խառնվել այդ աշխատանքին, քանի որ վերապահված էր վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կառավարությանը և օրենսդիրներին: Մարդիկ չեն վստահել այդ հավաստիացումներին, քանի որ գիտեն, որ Ռուսաստանում միայն Պուտինին է վերապահված այդօրինակ համազգային նշանակության բարդ և կարևոր խնդիրների տնօրինումը: Վերջին հարցումը, որի արդյունքներն այսօր են հրապարակվել, «Լևադա» կենտրոնն անցկացրել է այս տարվա հոկտեմբերի 18-24-ը Դաշնության 52 սուբյեկտների 136 բնակավայրերում՝ 18 տարեկանից բարձր 1600 մարդկանց շրջանում:


Ըստ վերլուծաբանների, 1600 չափահասների շրջանում հարցման վիճակագրական սխալի հավանականությունը 1.5-3.5 տոկոս է, ինչը վկայում է արդյունքների արժանահավատության մասին: Պուտինի վարկանիշի ամենաբարձ թիվը՝ 88 տոկոս, գրանցվել է 2014-15 թվականներին, որ ամենայն հավանականությամբ, կապված է Ղրիմի բռնակցմանը հաջորդած համազգային խանդավառության հետ:
Փաստորեն, Պուտինի վարկանիշը թոշակային համակարգի բարեփոխման պատճառով իջել է «նախաղրիմյան» ցուցանիշի:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ