Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
23.11.2018 | 01:30

...թե նոր Հայաստանում իսկապես բան չի փոխվել. Սերժ Սարգսյանի մասին պատմվող անեկդոտի նման Նիկոլ Փաշինյանը ևս առավոտյան զարթնում ու հարցնում է՝ այս դեպքում՝ տիկին Աննային. «Աննա, էսօր հարսանիք չկա՞». «Չէ, Նիկոլ ջան». «Ծնունդ-կնունք էլ չկա՞». «Չէ, Նիկոլ ջան». «Նշանադրե՞ք էլ». «Չէ». «Դե գոնե ատամհատիկ էլ չկա՞»։

Փաշինյանը նույնպես սիրում է մասնակցել «հանդեսների», Սերժ Սարգսյանի նման պարել. նոյեմբերի 14-ին՝ Տերյան 91 հասցեում գործող երևանյան աներևակայելի թանկ ռեստորաններից մեկում՝ «Մոնարխում», տոնվել է Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամիկի 20-ամյակը. փակվել է Տերյան փողոցը, փակվել է «Մոնարխ» ռեստորանային համալիրը, բարձրաստիճաններն անչափ շքեղ պայմաններում «տժժացել» են՝ աշխարհիկ «կայֆերի» բոլոր հանգերով, իրենց ավանդական «հո-հուն» արել։ Շքեղ խնջույքին ներկա են եղել Նիկոլի ազգուտակը, ընկերները: Փաշինյանի հայտարարագրում, թերևս, այս «դեպքը» ևս կարձանագրվի։ Ներկաները «հուժկու» քծնել են Նիկոլին, բայց է՛լ ավելի՝ տիկին Աննային. «Աննան տվեց-անցավ Ռիտային. բոլոր քեֆերին մտնում է պարահրապարակ ու էլ դուրս չի գալիս՝ 5-6 ժամ անընդմեջ պարում է. մարդիկ, որ հարց են ուզում լուծել, միայն Աննային են դիմում»,- ասաց նրանց հետ «տժժացածներից» մեկը։

Դիտվել է՝ 15687

Մեկնաբանություններ