ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Այսօր և վաղը՝ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Այսօր և վաղը՝ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
23.11.2018 | 11:57

Նոյեմբերի 23-24-ը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, նոյեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Oդի ջերմաստիճանը վաղը ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով:


Երևանում նոյեմբերի 23-24-ը սպասվում է անձրև, նոյեմբերի 25-27-ը` առանց տեղումների եղանակ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ